ԱՄՆ նախկին պետքարտուղարը դեմ է Բուշի դատավարությանը Իրաք ներխուժելու համար

Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, նախկին պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ չի աջակցի ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի (2001-2009 թթ.) միջազգային դատավարությանը Իրաք ներխուժելու համար, քանի որ նրա դեմ մեղադրանքներ չեն առաջադրվել:
Քննարկելով վերջերս Փարիզում կայացած գագաթնաժողովը նոր գլոբալ ֆինանսական պակտի հարցով, որին մասնակցում էին աֆրիկյան երկրների և BRICS երկրների ներկայացուցիչները, կիրակի օրը El Sei հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ծրագրի հաղորդավար Դարիուս Ռոշբինը նշել է. Գլոբալ հարավից կա «ավելի շատ հավասարության և արդարության խնդրանք, և դա միայն ֆինանսավորման մասին չէ»: Այս համատեքստում նա հիշեցրեց արևմտյան երկրների ներկայիս կոչերը՝ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դատավարությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համար և հարցրեց՝ արդյոք Քերին կաջակցի՞ Ջորջ Բուշի դեմ նմանատիպ գործընթացին։
«Ոչ,- պատասխանեց նախկին պետքարտուղարը:- Որովհետև նախագահ Բուշի դեմ մեղադրանք առաջադրելու ուղղակի գործընթաց չի եղել: Եթե պատերազմի ժամանակ խախտումներ են եղել, ապա այո»:
Կարծիքներ