Անհետ կորած զինծառայողների հարազատները հարձակվեցին News.am-ի նկարահանող խմբի վրա
Անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առաջ: Լուսաբանող լրագրողներն իրենց աշխատանքն իրականացնելիս մոտեցան հարազատներին, սակայն ծնողները հարձակվեցին News.am-ի նկարահանող խմբի վրա և թույլ չտվեցին շարունակել աշխատանքը: Ծնողները կոտրեցին տեսախցիկի շտատիվը՝ պատճառաբանելով, որ News.am-ը իրենց խոսքը նախորդ անգամ խեղաթյուրել է, սխալ ու կիսատ է մատուցել իրենց ասածները:
Կարծիքներ