Ակցիա. ՀՀ սուպերմարկետները վաճառքից հանում են թուրքական ապրանքները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից: Նման նախաձեռնություն են սկսել «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը:
«Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից»,- նշված է «Նոր Զովք»-ի հայտարարության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ