100-500 հազար դոլար եւ զոհվելու վտանգ. Մասկը՝ Մարսի գաղութացման մասին
SpaceX-ի ղեկավարը չի կարծում, թե Մարսը գաղութացնելու համար կուղեւորվեն առաջին հերթին հարուստները, որոնք որոշել են հեռանալ Երկրից, քանի որ առաջամարտիկները ենթարկվում են իրական վտանգի եւ նույնիսկ մահվան ռիսկի: Այս մասին Իլոն Մասկը զրուցել է Xprize հիմնադրամի տնօրեն Փիթեր Դիամանդիսի հետ, գրում է Hightech + -ը:
Մասկը նշել է, որ դեպի Մարս տոմսի մոտավոր արժեքը չի հասնում 500 000 դոլարի, եւ նույնիսկ հնարավոր է, որ 100 000-ից էլ պակաս լինի: Նրա խոսքով՝ զարգացած տնտեսություն ունեցող երկրի ցանկացած բնակիչ կկարողանա վաճառել իր տունը Երկրի վրա եւ այդ փողերով տիեզերական ճանապարհորդության մեկնել։
Նրա խոսքով՝ դեպի Կարմիր մոլորակ թռիչքը, չնայած առկա մտավախություններին, հարուստների փախուստի միջոց չի լինի: «Անշուշտ, մարդկանց մի մասը կզոհվի Մարսի նվաճման սկզբում՝ նոր սահմանների յուրացման հետ կապված վտանգների պատճառով»,- ենթադրել է Մասկը:
Կարծիքներ