Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի, այսպիսով, մահերի թիվը հասել է 131 հազար 348-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1121 նոր դեպք, որից 265-ը՝ հոսպիտալացման:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վարակված ընդհանուր 6 մլն 182 հազար 905 բուժառուից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 24 հազար 211-ը: 2781 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում  բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 59 մլն 464 հազար 524 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 51 մլն 96 հազար 388: Իսկ խթանիչ՝ երրորդ չափաբաժինը ստացածների թիվը հասել է 5 մլն 478 հազար 443-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում