Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում կրկին կորուստ կա ընկերական խաղերից առաջ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում կրկին կորուստ կա ընկերական խաղերից առաջ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հովհաննես Համբարձումյանը հավաքին միացել էր վնասվածքով։ Բուժզննումից հետո պարզ դարձավ, որ վնասվածքը լուրջ է և պաշտպանը չի կարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին:
Նրա փոխարեն հավաքականին կմիանա Դավիդ Դավիդյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ի կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին: Նրան փոխարինել է «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Էդգար Գրիգորյանը:
Կարծիքներ