Կամչատկայում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 33 կիլոմետր հեռավորության վրա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքը։
էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 33 կմ հեռավորության վրա։
ԱԻՆ մարզային վարչությունից հայտնում են, որ ցնցումները բնակիչները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ