Ստեփանակերտի «26 դիրք» տանող տեղանքում հայտնաբերվել է փետրվարի 14-ից որոնվող Մաքսիմ Վարդանյանի դին՝ կախված վիճակում
ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին Ստեփանակերտ քաղաքի Կրուգովայա փողոցից դեպի «26 դիրք» տանող տեղանքի 5-րդ կիլոմետրին գտնվող հին ջրամբար-տնակի ներսում հայտնաբերվել է փետրվարի 14-ից որոնվող Մաքսիմ Վարդանյանի դին՝ պարանով կախված վիճակում։
Փետրվարի 15-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել 86-ամյա Մաքսիմ Վարդանյանի անհայտ կորելու մասին։
Մաքսիմ Վարդանյանը հաշվառված էր Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում։ 2020 թվականին տեղահանվելուց հետո` բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում։
Կարծիքներ