Բայդենի հայտարարությունները Ուկրաինայում ցեղասպանության մասին հակասում են ԱՄՆ հետախուզության տվյալներին

Բայդենի հայտարարությունները Ուկրաինայում ցեղասպանության մասին հակասում են ԱՄՆ հետախուզության տվյալներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ուկրաինական իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում, տարակուսանք են առաջացրել ամերիկյան հետախուզության մեջ, ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ ուրբաթ հաղորդում է NBC-ն ։

 Ամերիկյան հետախուզական ծառայությունների հասանելի տվյալները հակասում են ամերիկյան վարչակազմի ղեկավարի կարծիքին։ «Ցեղասպանության սահմանումը ներառում է էթնիկ խմբի կամ ազգի ոչնչացում, բայց մինչ այժմ մենք դա չենք նկատել»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ հետախուզության անանուն պաշտոնյայի խոսքերը։

Ամերիկյան վարչակազմին չզարմացրեց Բայդենի այս կարծիքը, քանի որ նա այն բարձրաձայնել էր մասնավոր զրույցներում, սակայն այդ թեմայով առաջին դեմքի հրապարակային հայտարարությունը Այովա նահանգում ելույթի ժամանակ ապշեցրեց Սպիտակ տան ներկայացուցիչներին։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, վերջին շաբաթների ընթացքում սա ամերիկյան նախագահի երրորդ հայտարարությունն է, որը հակասում է սեփական վարչակազմի դիրքորոշմանը։

Բայդենը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուկրաինական իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում։ Ամերիկացի առաջնորդը միաժամանակ նշել է, որ իրավաբանները պետք է գնահատական ​​տան կատարվողին։ Մինչ այդ նա նմանատիպ արտահայտություն էր օգտագործել Այովա նահանգում ելույթ ունենալիս։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ցեղասպանության մասին Բայդենի խոսքերը, նշել է, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ նման հայտարարությունների հետ։ Նա նաև անընդունելի և աններելի է անվանել մի երկրի ղեկավարի նման հռետորաբանությունը, որի ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում