Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում այրվել է 5 հա խոտածածկ տարածք

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում այրվել է 5 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 17-ին, ժամը 03։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։42-ին, մարվել՝ 06։25-ին։ Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում