Մադրիդը որոշել է դադարեցնել գիտական համագործակցությունը Մոսկվայի և Մինսկի հետ
Իսպանիայի կառավարությունը որոշել է դադարեցնել գիտական համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ՝ կապված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ, գրում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Պիրենեյան թագավորության գիտության եւ նորարարության նախարարությունը։
Իսպանիայի գիտության և նորարարության նախարար Դիանա Մորանտի խոսքով՝ իր գործակալությունը «նոր պայմանագրեր կամ համաձայնագրեր չի կնքի ռուսական կամ բելառուսական կազմակերպությունների հետ և իր միջազգային գործընկերներին կհրավիրի դադարեցնել բոլոր համագործակցությունը այս երկու երկրների հետ:
Կարծիքներ