Մշակութային ժառանգության ոչնչացումը հրահրում է թշնամանք և ռազմական գործողությունների սրացում. Անդրեյ Կովաչև
Հակամարտող ժողովուրդները հաշտության կարող են հասնել միայն փոխադարձ վստահության միջոցով, իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը միայն ավելացնում է թշնամանքը և վնասում փոխըմբռնման հասնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրախորհրդարանում«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամ Անդրեյ Կովաչևը:
«Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ մշակութային ժառանգության ոչնչացման թեման ընդամենը մեկ օրինակ է այն բանի, թե որքան կարևոր է վստահությունը, քանի որ հաշտության կարելի է հասնել միայն փոխադարձ վստահության միջոցով։ Ցանկացած մշակութային ժառանգության, տեսարժան վայրերի, արտեֆակտների և առարկաների ոչնչացումը հրահրում է թշնամանք, ռազմական գործողությունների սրացում, հասարակությունների միջև, վնասում է փոխըմբռնմանը և նպաստում նախապաշարմունքների ձևավորմանը», - ասաց Բուլղարիան ներկայացնող պատգամավորը:
Կարծիքներ