Գեղարքունիքում «Զիլ 131» բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել

Փետրվարի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.cօm-ը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը։
Կարծիքներ