Թալիբներն Աֆղանստանի Կենտրոնական բանկին են փոխանցել նախկին փոխնախագահի տնից առգրաված գումարն ու ոսկին

Թալիբներն Աֆղանստանի Կենտրոնական բանկին են փոխանցել նախկին փոխնախագահի տնից առգրաված գումարն ու ոսկին

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները երկրի Կենտրոնական բանկին են փոխանցել նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տանը հայտաբերված գումարն ու ոսկին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին երեքշաբթի տեղեկացրել է տեղի լրատվական պորտալներից մեկը:

Հաղորդվում է, որ թալիբներն Աֆղանստանի կենտրոնական բանկին միլիոնավոր դոլարներ և ոսկե ձուլակտորներ են փոխանցել, որոնք առգրավել էին նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի տնից:

Աղբյուրը նաև կադրեր է հրապարակել խուզարկությունից, որոնցում պատկերված են թղթադրամներով լի ճամպրուկների կողքին կանգնած զինված տղամարդիկ: Ճամպրուկներից մեկում էլ երևում են ոսկե սալիկները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փանջշեր նահանգում գտնվող Սալեհի նստավայրում մոտ 6,5 մլն դոլարին համարեք գումար և 15 ոսկե ձուլակտոր է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում