Գերմանիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի «Գեպարդ» ինքնագնաց զենիթային զենքերի համար

Գերմանիան Ուկրաինային զինամթերք կմատակարարի «Գեպարդ» ինքնագնաց զենիթային զենքերի համար

 Գերմանիան շուտով Ուկրաինային կմատակարարի Gepard ինքնագնաց զենիթային զենքերի (ZSU) զինամթերքի առաջին խմբաքանակը։ Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Bild am Sonntag թերթը:

Գերմանական իշխանությունները Ուկրաինային են մատակարարել 40 «Գեպարդ» ինքնագնաց զենիթային զենքեր։ Կիեւը, ըստ թերթի, նրանց համար զինամթերքի խիստ կարիք ունի։ Ընդհանուր առմամբ, գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը խոստացել է Ուկրաինային մատակարարել 300 հազար 35 մմ տրամաչափի զինամթերք Gepard ZSU-ի համար, սակայն այս տարի կուղարկվի ընդամենը 40 հազարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում