Ոստիկանության Լոռու ՄՎ պետի տեղակալն աշխատանքից ազատվում է՝ կենսաթոշակի եւ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ

Ոստիկանության Լոռու ՄՎ պետի տեղակալն աշխատանքից ազատվում է՝ կենսաթոշակի եւ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Մհեր Անտոնյանը նախօրեին աշխատանքից ազատման զեկուցագիր է գրել: 

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Մհեր Անտոնյանը՝ նշելով, որ  աշխատանքից ազատման պատճառը  կենսաթոշակային տարիքն ու այլ՝ մասնավոր աշխատանքի անցնելն է։

Մեր ճշտող հարցին, թե ըստ համացանցում ու մամուլում շրջանառվող լուրերի, իր հրաժարականը կապված է երկրում ներքաղաքական զարգացումների հետ, Մհեր Անտոնյանը նախ զարմացավ, որ նման հրապարակումներ են արվել, ապա նշեց, որ նման բան չկա, շրջանառվող լուրերը կեղծ են եւ ինքն աշխատանքից ազատվում է միայն իր նշած պատճառներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում