Ոսկու գինն աճում է դոլարի թուլացման ֆոնին
Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան աճում է դոլարի թուլացման ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է Փրայմը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,65 տոկոսով կամ 12,15 դոլարով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1871,25 դոլարի: Արծաթի մարտյան ֆյուչերսները թանկացել են 1,8 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 25,503 դոլար:
Դոլարի փորաժեքը թարմացրել է նվազագույնը 2018 թվականի ապրիլից ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի նիստի արդյունքների հրապարակումից հետո:
Չորեքշաբթի կարգավորիչը սպասելիորեն պահպանել է առանցքային տոկոսադրույքը 0-0,25 տոկոսի մակարդակում՝ կանխատեսելով, որ ցուցանիշը կմնա այդ մակարդակում 2020-2023 թվականներին: ԿԲ-ն եւս ծրագրում է շարունակել ակտիվների գնումը ամսական 120 միլիարդով:
ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելն ավելի ուշ հայտարարել է, որ կարող է կոնգրեսի կողմից երկրի ՀՆԱ հավելյալ խթանում պահանջվել: ԱՄՆ տնտեսության աջակցության սպասումը բացասաբար է անդրադարձել դոլարի փոխարժեքի վրա:
Կարծիքներ