«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց Վալենսիային

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց Վալենսիային

Ավարտվեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրը։ Տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում «Ռեալն» ընդունել էր «Վալենսիային»։

Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ «Չղջիկներին» մի քանի անգամ փրկեց դարպասապահ Յասպեր Սիլեսենը։ Դրվագներից մեկում «Ռեալին» փրկեց նաև Տիբո Կուրտուան Ռոդրիգոյի հարվածից հետո։

Երկրորդ կեսում Զինեդին Զիդանի թիմը զգալիորեն ավելացրեց։ 61-րդ րոպեին Կարիմ Բենզեման բացեց հանդիպման հաշիվը՝ օգտվելով Էդեն Ազարի կատարած փոխանցումից։ 74-րդ րոպեին 330 օրվա դադարից հետո դաշտ վերադարձավ Մարկո Ասենիսոն։ Իսպանացի կիսապաշտպանը ծնկի ծանրագույն վնասվածքից հետո դաշտ վեադարձը նշանավորեց գոլով։ Նա իր առաջին իսկ հպումով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-0։

Խաղավերջում «Ռեալը» 3-րդ գնդակն ուղարկեց Յասպեր Սիլեսենի դարպասը։ Դուբլ գրանցեց Կարիմ Բենզեման, գոլային փոխանցման հեղինակը Մարկո Ասենսիոն էր։ «Բլանկոսները» հաղթեցին մրցակցին 3-0 հաշվով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում