Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը հրաժարական է տվել

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը հրաժարական է տվել

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մեթ Փոթինջերը հրաժարական է տվել՝ միանալով Կապիտոլիումի բլրի անկարգությունների հետեւանքով Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռացող մի շարք պաշտոնյաների:

Փոթինջերը հրաժարականը տվել է ի պատասխան նախագահի արձագանքի, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Փոթինջերին մոտ կանգնած մարդուն: Bloomberg-ն առաջինն է հայտնել Փոթինջերի՝ Չինաստանի հանդեպ Թրամփի քաղաքականության մշակման առաջատար դեմքի հրաժարականի մասին:

Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել նրա հրաժարականը:

Twitter-ում տեղադրված տեսանյութում, երբ անկարգությունների մասնակիցները շրջում են Կապիտոլիումում, Թրամփը ցուցարարներին անվանում է «հատուկ» եւ կրկնում է ընտրակեղծիքների վերաբերյալ իր մեղադրանքները, չնայած հորդորում է ցուցարարներին հեռանալ:

Չորեքշաբթի օրը հրաժարական են տվել նաեւ առաջին տիկին Մելանյա Թրամփի երկու բարձրաստիճան օգնականները, մինչդեռ Փոթինջերի ղեկավարը՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը, դիտարկում է աշխատանքից ազատվելու հնարավորությունը, Reuters-ին հայտնել են աղբյուրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում