Վրաստանում բանկի մասնաճյուղը գրաված անձը 2 պատանդի ազատ է արձակել
Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկը գրաված անձը երկու պատանդի ազատ է արձակել։ Այս տեղեկությունը հաստատել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը նաեւ հրապարակել է տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են երկու կին լքում շենքը:
Վրաստանի Զուգդիդի քաղաքի կենտրոնում գտնվող «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղերից մեկում զինված տղամարդը պատանդներ է վերցրել։ Ըստ առկա տեղեկատվության ՝ հանցագործը զինված է ինքնաձիգով և նռնակով, պատանդ է վերցրել ինչպես բանկի աշխատակիցներին, այնպես էլ հաճախորդներին: Տեղում մոբիլիզացվել են Զուգդիդի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատայինները։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել էր, որ բանկում 30 պատանդ է եղել: «Ֆորմուլա» հեռուստաալիքը, վկայակոչելով պատանդներից մեկին, հաղորդել էր, որ հանցագործը պահանջում է 500 հազար դոլար, սակայն այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։
Կարծիքներ