Հրաբխի ժայթքման պատճառով Իսպանիայի վարչապետը չեղարկել է այցը Նյու Յորք

Հրաբխի ժայթքման պատճառով Իսպանիայի վարչապետը չեղարկել է այցը Նյու Յորք

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հետաձգել է այցը Նյու Յորք և ուղևորվել Կանարյան կղզիներ։ Այնտեղ՝ Պալմա կղզում, հրաբուխ է ժայթքել։ Այս մասին հայտնում է Mundo թերթը։

Հաշվի առնելով կղզում ստեղծված դրությունը՝ Սանչեսն ուղևորվել է Կանարյան կղզիներ՝ իրավիճակին հետևելու համար։

Իսպանիայի ավիացիոն օպերատորը, որպես կանխարգելիչ միջոցառում, խորհուրդ է տվել զերծ մնալ Պալմա կղզու վրայով թռիչքներից։

Կղզում հրաբխի ժայթքմանը նախորդել է ուժգին երկրաշարժը։ Շիկացած մագման կղզում երկու ճեղք է բացել, որոնցով հոսում է լավան։ Նշվում է, որ լեռնային տարածքը բնակեցված չէ։ Հարակից քաղաքների փոքրաթիվ բնակչությունը տարհանվել է։
Նշենք, որ առաջին ստորգետնյա ցնցումները կղզում զգացվել են սեպտեմբերի 11-ին, որից հետո գրանցվել է 4․2 բալանոց ավելի քան 25 հազար ցնցում։ Վերջին անգամ հրաբուխն ակտիվություն էր դրսևորել 1917 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում