«Միասնական Ռուսաստան»-ը Պետդումայի ընտրություններում առաջատարն է 195 միամանդատ ընտրատարածքներում

«Միասնական Ռուսաստան»-ը Պետդումայի ընտրություններում առաջատարն է 195 միամանդատ ընտրատարածքներում

«Միասնական Ռուսաստան» կուսակցությունը Պետդումայի ընտրություններում, 195 միամանդատ ընտրատարածքներում, առաջատարն է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» առաջատար կուսակցությանը հաջորդում է Կոմկուսը, որն առաջատարն է 15 միամանդատ ընտրատարածքներում, ինչպես նաև՝ «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7 ընտրատարածքներում:

Այդ մասին վկայում են ՌԴ ԿԸՀ-ի տվյալները՝ արձանագրությունների 85,05 տոկոսի մշակումից հետո:

Ռուսաստանի «Լիբերալ-դեմոկրատական», «Յաբլոկո», «Հայրենիք», «Աճի կուսակցություն» «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցություններից յուրաքանչյուրն էլ 1 միամանդատ ընտրատարածքում են առաջատարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում