Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում նոյեմբերի 16-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ խնդրելով չանհանգստանալ։
Կարծիքներ