Հոկտեմբերի 9-12-ը ԱԻՆ ՓԾ-ում ստացվել է 5 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հոկտեմբերի 9-12-ը ԱԻՆ ՓԾ-ում ստացվել է 5 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Հոկտեմբերի 9-12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի  Գյումրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում և Արարատի մարզի Այնթափ-Արտաշատ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 3 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում