ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին գրառում է արել X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում՝ գնահատելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ այսօր ունեցած հանդիպումը:
Այս մասին հայտնում են ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունից:
«Արդյունավետ քննարկում այսօր Երևանում` Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ` տարածաշրջանային անվտանգության շուրջ համագործակցության մասին»,- գրել է նա:
Կարծիքներ