Մայիս ամսից մինչ օրս կազմվել է շինհրապարակների թվով 181 վարչական իրավախախտման արձանագրություն, 49 կառուցապատող նախազգուշացվել է կանոնների պահպանման ուղղությամբ.Աշոտ Սարգսյան
Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Շինարարական հրապարակներում աշխատանքի կազմակերպման, սանիտարական նորմերի պարտադիր պայմաններն ապահովելու և վերահսկողություն սահմանելու համար գրավոր դիմել էի Երևանի քաղաքապետին:
Համապատասխան վարչությունների կողմից իրականացվում է ամենօրյա հսկողություն նշված խնդրի կարգավորման ուղղությամբ:
Մայիս ամսից մինչ օրս կազմվել է թվով 181 վարչական իրավախախտման արձանագրություն, 49 կառուցապատող նախազգուշացվել է կանոնների պահպանման ուղղությամբ ինչպես նաև Երևանի ավագանու կողմից հաստատված հավելվածի պահանջները չպահպանելու համար կազմվել է թվով 97 արձանագրություն:
Կարծիքներ