Օմսկի նահանգապետն այցելել է Գեղարքունիքի՝ Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման ձեռնարկություն

Օմսկի նահանգապետն այցելել է Գեղարքունիքի՝ Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման ձեռնարկություն

Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակության այցի շրջանակներում եղել է Գեղարքունիքի մարզի «Սևանի իշխան» ՓԲԸ-ում, որը Սևանի ծիածանափայլ իշխանի բուծման և վերամշակման ձեռնարկությունն է: Այդ մասին ասված է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:

Ընկերության նպատակներից է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և լճի հիմնախնդիրների լուծումը:

Գործադիր տնօրեն Դավիթ Շանոյանի ուղեկցությամբ շրջեցինք արտադրամասում, ծանոթացանք գործունեության ամբողջ ցիկլին ու քննարկեցինք Օմսկի նահանգի հետ համագործակցության հնարավոր եզրերը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում