Ամերիկացիների ավելի քան մեկ երրորդը վատ որակի օդի գոտում է հայտնվել՝ Կանադայի անտառային հրդեհների պատճառով
ԱՄՆ-ի բնակչության ավելի քան մեկ երրորդը գտնվում է օդի որակի վատթարացման գոտում՝ Կանադայում անտառային հրդեհների պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, խոսքը 10-ից ավելի նահանգների բնակիչների մասին է։
Լրատվամիջոցի տվյալներով՝ օդի որակի զգալի վատթարացում է գրանցվել Չիկագո, Քլիվլենդ, Դետրոյթ և Ինդիանապոլիս քաղաքների մերձակայքում գտնվող շրջաններում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այնտեղ ապրում է ավելի քան 120 միլիոն մարդ․ նրանց խորհուրդ է տրվում դուրս չգալ տնից։ Օդի որակի որոշ բարելավում, CNN-ի տեղեկատվության համաձայն, սպասվում է հունիսի 29-ին։
Կանադայի անտառային հրդեհների դեմ պայքարի միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ երկրում կա բռնկման մոտ 420 ակտիվ օջախ, որոնց մոտ կեսը հրշեջներն առայժմ չեն կարողացել վերցնել հսկողության տակ։ Ամենամեծ թվով հրդեհներ են գրանցվել Ալբերտայի, Բրիտանական Կոլումբիայի, Քվեբեկի և Օնտարիոյի նահանգներում։ Տարեսկզբից տարերային աղետից տուժած տարածքների ընդհանուր մակերեսը գերազանցել է 6 միլիոն հեկտարը:
Կարծիքներ