Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն

Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն։  

Այս մասին հայտնել են դատախազությունից:

Դատախազությունից նշեցին, որ համապատասխան ծանուցում էր հրապարակվել «Ազդարար» համակարգում՝ հրավիրելու պարոն Օհանյանին և նրան փոխկապված անձանց Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով: Օհանյանը հնարավորություն է ունեցել գալու և ստանալու համապատասխան նյութերը, հավելեցին դատախազությունից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում