Պուտինը եւ Սի Ծինպինը առցանց բանակցություններ են անցկացրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը շփվել են տեսակապով: Խոսակցությունը տեւել Է մեկուկես ժամ: Զրույցի բաց մասում Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ երկխոսությունը եւ անցողակի արծարծվել Է միջազգային օրակարգը:
«Ուրախ եմ Ձեզ հետ ուղիղ կապի դուրս գալու հնարավորության համար: «…» (Մեր) հարաբերությունները համարում եմ քսանմեկերորդ դարում միջպետական համագործակցության իսկական օրինակ»,- հանդիպման սկզբում ասել Է Պուտինը: ՉԺՀ-ի ղեկավարն իր հերթին շնորհակալություն Է հայտնել Ռուսաստանի նախագահին Մոսկվայի եւ Պեկինի միջեւ սեպ խրելու փորձերին դիմակայելու համար, ինչպես նաեւ նշել Է համատեղ նախագծերի թվի ավելացումն ու ապրանքաշրջանառության աճը:
«Այս տարվա հունվար-նոյեմբերին ապրանքաշրջանառությունն ավելացել Է 31 տոկոսով՝ հասնելով 123 միլիարդ դոլարի: Արդեն գերազանցվել են 2019 թվականի նախահամավարակային ռեկորդային ցուցանիշները: Ոչ հեռավոր ապագայում, ինչպես եւ պայմանավորվել ենք, կհաղթահարենք 200 միլիարդի սահմանագիծը»,-համաձայնել Է Պուտինը:
Բացի այդ, նա Չինաստանը համարել Է ռուսաստանյան «Սպուտնիկ V» եւ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերի արտադրության միջազգային կենտրոն. ավելի քան 150 միլիոն չափաբաժին պատվաստանյութի թողարկման պարտավորագրեր են ստորագրվել չինական վեց արտադրողների հետ: Կողմերը հույս են հայտնել, որ փետրվարին անձնական հանդիպում կունենան եւ համատեղ կմասնակցեն Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Ներածական խոսքից հետո բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ