Սուբվենցիոն ծրագով Գյումրիում 21 փողոց է հիմնանորոգվում

Սուբվենցիոն ծրագով Գյումրիում 21 փողոց է հիմնանորոգվում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Որոշ փողոցներում աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Ոլորտային պատասխանատուների հետ քնարկվել է աշխատանքների ընթացքը, խոսվել ժամկետների և մի շարք այլ հարցերի մասին։

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Գյումրի քաղաքի թվով 21 փողոց/փողոցի հատված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում