Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ Էրբիլի վրա հրթիռակոծության պատճառով
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդիին և նրան բողոքի նոտա հանձնել կիրակի գիշեր իրաքյան Էրբիլ քաղաքի հրթիռակոծության կապակցությամբ։
Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ահմեդ ալ-Սահաֆը։
«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Իրանի դեսպանին և նրան հայտնել է իրաքյան կառավարության բողոքը՝ կապված Էրբիլ քաղաքի հրթիռակոծության հետ», - նրա խոսքերը մեջբերում է Իրաքի լրատվական գործակալությունը:
Կարծիքներ