Իր հեղինակությունը փրկելու համար Իվանկա Թրամփը որոշել է ներկա լինել Բայդենի երդմնակալությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, որոշել է հունվարի 20-ին ներկա լինել երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը՝ իր խոստումնալից քաղաքական կարիերան փրկելու համար: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը:
Հեռացող ղեկավար Թրամփը հայտարարել է, որ «դա վատագույն որոշումն է, որ նա կարող էր կայացնել»: Թրամփը համոզված է, որ ընտանիքը պետք է համախմբված լինի և հանդես գա միասնական ճակատով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Իվանկան մտահոգված է, որ իր քաղաքական կարիերան վտանգված է, և այսկերպ փորձում է փրկել իր հեղինակությունը:
Կարծիքներ