Հայտնի է Լա Լիգայի՝ օգոստոսի լավագույն խաղացողը

Հայտնի է Լա Լիգայի՝ օգոստոսի լավագույն խաղացողը

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է Լա Լիգայի՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ։ Գրում է Armsport.am-ը։

Կատալոնացիները նոր մրցաշրջանը սկսել են չորս անընդմեջ հաղթանակով, իսկ 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստն այդ հանդիպումներում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ռաֆինյան առաջին անգամ է ստացել Իսպանիայի առաջնության՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակը։

Լա Լիգայի՝ օգոստոսի լավագույն մարզիչ է ճանաչվել Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում