Ռուսաստան-Վրաստան սահմանին ավելի քան 700 տրանսպորտային միջոց է կուտակվել

Ռուսաստան-Վրաստան սահմանին ավելի քան 700 տրանսպորտային միջոց է կուտակվել

Ավելի քան 700 միավոր տրանսպորտային միջոց մնացել է Ռազմավիրական  ճանապարհին, որը փակ է եղանակի վատթարացման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի պետավտոտեսչությունում։

«Ընդամենը հերթում կա ավելի քան 600 մեծաբեռնատար և 100 միավոր մարդատար ավտոտրանսպորտ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ճանապարհը եղանակային պայմանների վատթարացման պատճառով նոյեմբերի 19-ից փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ռազմավիրական  ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի հետ։ «Կազբեգի-Վերին Լարս» գործող անցակետը միակն է վրաց-ռուսական սահմանին։  

Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում