6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերին
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Ինդոնեզիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մանադո քաղաքից 204 կիլոմետր հարավ։ Օջախը գտնվել է 86 կիլոմետր խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Կարծիքներ