Ադրբեջանական գործողություններին մասնակցել է հատուկ նշանակության «յաշմա» բրիգադը. Արծրուն Հովհաննիսյան
Իջևանում ընթացող ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանական զինված ուժերի կորուստներին: Լրագրողի հարցին՝ հատուկ նշանակության ուժե՞րն են եղել տարածքում, Հովհաննիսյանն ասաց՝ այո:
«Իրենց լրատվամիջոցները ևս հաստատել են, որ կիրառվում է պայմանական «յաշմա» բրիգադը: Դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերն ընդհանրապես:
Սա էլիտար ստորաբաժանում է և շատ տրամաբանական է, որ նախկին օրերին 3-րդ բանակային կորպուսի և սահմանապահ ծառայության զորքերն իրենց մարտական խնդիրները չկարողանալով լուծել, պետք է կիրառեին էլիտար ստորաբաժանումը՝ նախագահի բարձրագոչ հայտարարույթուններից հետո»,-ասաց ռազմական փորձագետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Կարծիքներ