Լեռնային հեղեղները անանցանելի են դարձել Վանաձորի որոշ փողոցներ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Աննախադեպ տեղումների պատճառով լեռնային հեղեղներից անանցանելի էին դարձել Մ֊6 միջպետական ճանապարհի՝ Վանաձոր,Նարեկացի փողոցի որոշ հատվածներ։
Վանաձորի համայնքապետարանի, ՃՈ և ԱԻՆ ստորաբաժանումները օպերատիվորեն իրականացնում են մաքրման և հետևանքների վերացման աշխատանքներ։
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։
Կարծիքներ