ԱԺ նախագահը 30-40 հոգանոց թիկնազորով շրջող լիներ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը մահափորձ չէին կարող անել Արարատ Միրզոյանի հանդեպ. Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում գրում է.
«Հայկ Մամիջանյանի պնդմամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքում շրջում է 30-40 հոգանոց թիկնազորով։
Հա, մեկ էլ Մհեր Սահակյանը փախնող տղա չէր՝ ինչպես պնդում էր Հայկ Մամիջանյանը։
ԱԺ նախագահը 30-40 հոգանոց թիկնազորով շրջող լիներ՝ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի գիշերը ձեր կողմնակիցները մահափորձ չէին կարող անել Արարատ Միրզոյանի հանդեպ ու մարմնական լուրջ վնասվածքներ չէին կարող հասցնել։
ՀԳ․ Գոնե ձեր տնեցիք ձեզ հավատու՞մ են»։
Կարծիքներ