Մարիամ Փաշինյանը Հովհաննավանքից Ծաղկազարդի օրվա կապակցությամբ լուսանկարներ է հրապարակել
ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել Ծաղկազարդի օրվա կապակցությամբ։
«Այսօր Ծաղկազարդն է, ի հիշատակ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ժողովուրդը Քրիստոսին ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերն ու իրենց հագուստը փռելով ճանապարհի վրա»,- գրել է նա։
Կարծիքներ