Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները մուտք են գործել կառավարության 3-րդ մասնաշենք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել կառավարության երրորդ մասնաշենք: Նրանք նախարարությունների աշխատակիցներին կոչ են արել չաջակցել վարչապետին:
Նույն պահանջով բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների մեկ այլ խումբ էլ մուտք է գործել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք և իրազեկման ակցիա իրականացնելուց հետո լքել թաղապետարանի շենքը:
Կարծիքներ