ՔԿԱԳ ոլորտի մի շարք ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետները՝ կրճատվել

ՔԿԱԳ ոլորտի մի շարք ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետները՝ կրճատվել

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետներն էլ՝ կրճատվել են։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: 

 

«Երեկվանից՝ մայիսի 16-ից, ուժի մեջ են մտել արդարադատության նախարարության օրենսդրական բարեփոխումները։

 

Արդյունքում՝

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ընդհանրապես ազատվում են՝

կենսաթոշակառուները.1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները.

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք.

ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։

Այլ բարեփոխումներ՝ ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի»,- գրել է նախարարի պաշտոնակատարը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում