ՌԴ-ում «Ֆեյսբուք»-ը և «Ինստագրամ»-ը չեն արգելափակվի
«Meta» («Մետա»), նախկինում՝ «Ֆեյսբուք», ընկերությունը չի պլանավորում անջատել իրեն պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը Ռուսաստանում:
Այս մասին թվիթերյան իր էջի միջոցով հայտնել է ընկերության փոխնախագահ Նիկ Կլեգգը: Նա նշել է, որ ընկերությունը նման առաջարկ ստանում է ուկրաինացիներից:
Ընկերությունը կարծում է, որ նման քայլը կարող է զրկել «կարևոր մարդկանց իրենց կարծիքը հայտնել այս ճգնաժամային պահին»:
«Մարդիկ Ռուսաստանում օգտագործում են «Ֆեյսբուք»-ը և «Ինստագրամ»-ը, որպեսզի միավորվեն պատերազմի դեմ և այդ հարթակները օգտագործեն որպես անկախ տեղեկատվության աղբյուր»,- գրել է Կլեգգը:
Միևնույն ժամանակ, «Մետան» սահմանափակել է Ուկրաինայի տարածքից ռուսական մի քանի պետական լրատվամիջոցների հաշիվների մուտքը։ Այս որոշումը ընկերությունում կայացվել է Կիևի խնդրանքով։ Փոխնախագահը հավելել է, որ ընկերությունը դիտարկում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև այլ երկրներում նույնպես ռուսական պետական լրատվամիջոցների էջերի մուտքը սահմանափակելու հնարավորությունը։
Կարծիքներ