Շվեյցարիան Թուրքիային ներառել է Covid-19 համավարակի ռիսկային գոտիների ցանկում
Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակը (BAG) Թուրքիային առաջին անգամ ներառել է ռիսկային երկրների ցանկում:
Այսպիսով, Թուրքիայից Շվեյցարիա մեկնող քաղաքացիները կենթարկվեն պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման ռեժիմին: Կարանտինային սահմանափակումները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 10.000 շվեյցարական ֆրանկի չափով:
Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում կորոնավարակով հիվանդացության և մահացության դեպքերի թվի աճով:
Կարծիքներ