Հունաստանի ափերին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից 86 կմ հարավ (մոտ 137 հազար մարդ):
Զոհերի, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ