Կանչի մեկնող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան, Nissan Altima, Mercedes և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների,տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան մեկնում էր կանչի։
Կարծիքներ