Պակիստանում ՌԴ դեսպանն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի հետ հակամարտությունում երկխոսությունից
Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, երբեք չի հրաժարվել հակամարտությունը լուծելու համար երկխոսությունից։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Պակիստանում Ռուսաստանի դեսպան Ալբերտ Խորևը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ մամուլի ճեպազրույցում։
Դեսպանը նաև նշել է, որ թաքնվելով «խաղաղ երկխոսության» թեմայի հետևում, Արևմուտքը շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային։ «Ընդամենը երկու տարվա ընթացքում կոլեկտիվ Արևմուտքը մոտ 200 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացրել Ուկրաինային, չնայած այն բանին, որ ԵՄ-ն յոթ տարվա ընթացքում 80 միլիարդից պակաս է հատկացրել հարավի երկրներին օգնելու համար», - ասել է Խորևը:
Կարծիքներ