Բրազիլիայի արտգործնախարարը մատնանշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «կաթվածահարությունը»

Բրազիլիայի արտգործնախարարը մատնանշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «կաթվածահարությունը»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կաթվածահար է և չի կարող հաղթահարել անվտանգության ժամանակակից մարտահրավերները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։ Նման կարծիք է հայտնել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրու Վիեյրան՝ Ռիո դե Ժանեյրոյում բացելով «Քսանյակի» (G20) արտաքին գործերի գործակալությունների ղեկավարների առաջին հանդիպումը։

«Մեր դիրքորոշումը Ուկրաինայի և Պաղեստինի վերաբերյալ, որոնք ներկայումս քննարկվում են G20-ի կողմից, հայտնի է և պաշտոնապես հնչեցվել է համապատասխան վայրերում, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- հավելել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում