Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. փաստաբան

Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել. փաստաբան

Ճնշումները, իրենց առաքելությանը հավատարիմ Դատավորների նկատմամբ շարունակվում են, այս անգամ հերթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Դատավոր, «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» նախագահ Սերգեյ Մարաբյանինն է․ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդմամբ-հանձնարարությամբ, կարգապահական հետապնդումների հարուցման հանձնակատարի՝ արդարադատության նախարարի ժ/պ-ի կողմից վարույթ է հարուցվել Դատավոր Ս․Մարաբյանի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբան Միքայել Շխիմյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարույթը վերաբերվում է ԱԺ նախկին նախագահ Ա․Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ կայացված որոշմանը։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելուն, մասնավորապես առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, որոշում կայացնելով նշված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, հիշեցնեմ, որ տվյալ գործի կապակցությամբ զեկույց-խորհրդակցություն էր կայացել ՀՀ վարչապետի մոտ, որը հերառձակվել էր նաև հեռուստատեսությամբ, որին ի թիվս այլոց մասնակցում էր նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը։

Նշված որոշման օրինականությունը ստուգվել է Դատավոր Ս․Մարաբյանի կողմից, որի արդյունքում որոշում է կայացվել առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու, իսկ քննիչի միջնորդությունը մերժելու մասին։ Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել գործով մեղադրյալի այլուրեքությունը (aлиби)-ին, մասնավորապես դեպքի վայրում առհասարակ չգտնվելու հանգամանքը փաստող ապացույցը, ավելի կոնկրետ, ըստ գործում առկա մեղադրյալի հեռախոսազանգերի վերծանումների, ենթադրյալ դեպքի պահին մեղադրյալը գտնվելիս է եղել լրիվ այլ վայրում, այսինքն օբյեկտիվ իրականության մեջ, որևէ այլ որոշում քան քննիչի միջնորդությունը մերժելը տվյալ գործով հնարավոր չէր կայացնել։

Դատավորը տվյալ դատական նիստի ընթացքում կողմերին հայտնել է, որ քաջատեղյակ է սույն գործի կապակցությամբ տեղի ունեցած և հեռուստատեսությամբ լուսաբանված քննարկում-զեկույցի մասին, հավելելով որ որևէ կողմնակի միջամտություն չի կարող որևէ ազդեցություն ունենալ իր կողմից արդարադատություն իրականացնելու իր առաքելության վրա, և նշված համատեքստում կողմերին առաջարկել է նաև կարծիք հայտնել իրեն բացարկ հայտնելու կապակցությամբ, ինչին կողմերը սակայն չեն համաձայնվել։ Կարծում եմ որ առնվազն նույն կերպ պետք է վարվեր նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, սույն գործը քննության առնելիս, սակայն բնականաբար այդպես չի վարվել․․․

Դատավորի նշված որոշման դեմ դատախազության կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ և որոշում է կայացվել Դատարանի որոշումը բեկանելու մասին։ Նշված որոշմանը, մասնավորապես դրանում առկա ձևակերպումներին չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ, այն մասնավորապես առկա է ազատ շրջանառության մեջ, խոսքը վերաբերվում է ՀՀ վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի թիվ ԵԴ/0980/06/20 որոշմանը, այն ըստ էության երկրորդ կամ միգուցե նաև չորրոդ պլան է մղում «չփարատված կասկած» կոչվածը և ըստ էության ուղղորդում է իրավապահներին առաջնորդվել անձի ոչ թե անմեղության, այլ մեղավորության կանխավարկածով, այլ կերպ ասած իրավական նիհիլիզմի դրսևորման վառ օրինակ․․․

Հետաքրքիր և հատկանշական է սույն իրադարձությունների խրոնոլոգիան, մասնավորապես դատախազի կողմից զեկուցագիր ներկայացնելու, այդ ընթացքում Դատավորի կողմից այլ «զգայուն» գործերով արդարադատություն իրականացնելու, գլխավոր դատախազի կողմից նախարարին դիմելու և վերջինիս կողմից վարույթ հարուցելու ժամանակահատվածները, սակայն դրանց և մի շարք հետաքրքիր այլ հանգամանքների կանդրադառնանք արդեն սույն վարույթի կապակցությամբ կայանալիք ԲԴԽ նիստի ընթացքում։

Մի խոսքով, վերահաստատում եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ․Գրիգորյանի վարույթի շրջանակներում իմ կողմից արտահայտած դիրքորոշումը, մասնավորապես այն, որ որդեգրված սույն արատավոր պրակտիկան, խոսքը վերաբերվում է նմանատիպ վարույթների հարուցմանը, ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն դատավորի գործունեությանը և անկախությանը, ինչու ոչ նաև, քողարկված ազդակ մյուս դատավորների համար, արդարադատություն իրականացնելիս, «մի պահ մտածելու կոչ․․․»։

Ինչ է նշանակում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը արդարադատություն իրականացնելու համար, մասնավորապես պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար․․․ հա, ի դեպ ևս մեկ, ըստ Ինձ հատկանշական հանգամանք, որը կարծում եմ անուղղակի կապ ունի այս ամենի հետ, մասնավորապես մինչև սույն վարույթը հարուցելը, սակայն խնդրո առարկա որոշումը կայացված լինելուց հետո, Դատավոր Ս․Մարաբյանի կողմից բեկանվել և դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել հանրության լայն շրջանակներում հայտնի Դավիթ «պատրոն» Գալստյանը․․․ հետևությունները թողնում եմ Ձեզ, մանրամասները հետագայում!!!»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում