Բերեզովսկին մաստեր կլաս է անցկացրել ֆուտբոլի ակադեմիայի դարպասապահների համար

Բերեզովսկին մաստեր կլաս է անցկացրել ֆուտբոլի ակադեմիայի դարպասապահների համար

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին այսօր մաստեր կլաս է անցկացրել ֆուտբոլի ակադեմիայի դարպասապահների համար: Այս մասին գրում է Armsport-ը։

ՀՖՖ TV-ն ներկա է եղել այդ միջոցառմանը և զրուցել լեգենդար դարպասապահի հետ.

«Նման միջոցառումները շատ կարևոր են նաև անձամբ ինձ համար, որովհետև երբեմն լինում է այնպես, որ երեխաներից էլ ես ինչ-որ նոր բան սովորում: Հուսով եմ, որ երեխաների համար էլ սա շատ ոգևորիչ էր: Ափսոս, եղանակը մեզ մի փոքր խանգարեց, որպեսզի կարողանայինք ավարտին հասցնել բոլոր վարժությունները, բայց կարծում եմ՝ առողջությունն ավելի կարևոր է. կարևորը, որ նրանք չմրսեն:

Սա իմ առաջին նման շփումն էր երեխաների հետ. իմ աչքին երևացին մի քանի աշխատասեր ու տաղանդավոր երեխաներ, որոնք արդեն այս տարիքում՝ 10-11 տարեկանում, շատ բան գիտեն դարպասապահի գործից: Հուսով եմ՝ կշարունակենք մեր շփումը»,- ասել է Բերեզովսկին ՀՖՖ-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում